Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից այնպիսի տպավորություն է ստացել, որ նրանց կանչել են գերտերությունները, նստեցրել են սեղանի շուրջ, հստակեցրել են խաղի կանոնները և ուղարկել տուն: