Երեքշաբթի, Հոկտեմբերի 17, 2017

Գրքի մեկնություն

Չարենցի ժամանակը

Աշոտ Ոսկանյան, Չարենցի ժամանակը, Երեւան, Ակտուալ արվեստ եւ Փրինթինֆո, 2017:

Գիրքը միավորում է երկու փորձագրություն՝ «Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը» եւ «Հավերժ իգականը որպես հղացք եւ փորձառություն»՝ աղերսված հա­մապատասխանաբար Եղիշե Չարենցի եւ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ստեղծա­գոր­ծու­թյանը: Երկու դասականների մարդկային եւ գրական փորձառության պատ­մու­թյուն­ները միա­­վորողը ինքնահաղթահարման ճիգն է, որ մարմնավորված է Ֆաուստի ֆի­գու­րում։ Բնույ­թով փիլիսոփայական այս ուսումնասիրությունն արդիական միջոցներով մշա­կութային ժա­ռան­գությունն ընթերցելու եւ մեկնաբանելու մի փորձ է` ուղղված ընթերցող լայն հասարակայնությանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am