Հինգշաբթի, Նոյեմբերի 23, 2017

Գրքի մեկնություն

«Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր»

Գեւորգ Էմին-Տերյան, «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր»
(Նամակներ, հոդվածներ, գրախոսություններ),Տիգրան Մեծ, 2017

Տարբեր պատճառներով Վահան Տերյանի կենսագրության բազմաթիվ մանրամասներ գաղտնի են պահվել, ամբողջությամբ չեն հրատարակվել նաեւ նրա ստեղծագործությունները:

«Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր» գիրքը առաջին քայլն է լրացնելու այդ բացը:

Նրանում ամփոփվել է տերյանագիտության անցած ուղին, ներառվել են նամակներ, դրանց կրճատված հատվածները, որոնք նախկինում չեն տպագրվել, անտիպ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ, թարգմանություն, մեկ տասնյակից ավելի հուշեր եւ լուսանկարներ: Գրքում կարեւոր տեղ ունի հատկապես մի փաստաթուղթ՝ Տերյանի դիմում-հայտարարությունը, որը վերաբերում է նրա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերը լքելուն: Դրա շնորհիվ պարզ է դառնում, թե իրականում ինչ հանգամանքներում է բանաստեղծը դիմել այդ քայլին: