«Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը պետք է տապալվի քաղաքական դաշտում». Մանվել Սարգսյան

«Ադրբեջանը նպատակաուղղված լարում է իրադրությունը։ Պարզ երևում է, որ կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող գործղություններ են, դա միանշանակ է։ Եվ այն ռազմական ֆոնը, որ իրենք ստեղծում են, ցույց է տալիս, որ նպատակադրված աշխատանք են տանում։

«Ի՞նչ հիմնական պատճառներ կային, որ մենք չկարողացանք իրականացնել այն, ինչ հռչակել ենք: Թվում է, թե ամեն ինչ պարզ եւ հստակ էր, բայց իրականությունը ցույց է տվել, որ ոչ: Գոնե ամբողջ հանրությունը եւ քաղաքական դասն ընդունում է, որ այն հիմնական մեխանիզմները, որոնք պետք է ստեղծեն անկախ պետությունը՝ ազատ ընտրությունների մեխանիզմը, այդպես էլ չեն արմատավորվել երկրում:

Երբ անվտանգությունդ հակադրում ես ազատությանդ

Ցանկացած անհատ, իսկ եթե ընդհանրացնենք, ազգ ունի իր պատկերացումներն անվտանգության, պաշտպանության, ուժի ու թուլության մասին: Միով բանիվ, ունի իր աշխարհընկալումն ու աշխարհայացքը, որոնք պայմանավորում են նրա գործողությունները, հուշում այն տրամաբանությունը, որով պետք է առաջնորդվել: Երբ ուսումնասիրում ես մեր ոչ վաղ անցյալի պատմությունը, նաև հետևում մեր օրերի ընթացքին, գալիս ես տխուր եզրակացության: Պատմականորեն ձևավորվել է մի արատավոր սխեմա, որը հանգեցրել է ոչ պակաս արատավոր մտածողության: Եթե հակիրճ ձևակերպենք, այն հետևյալն է` ուժն է ծնում իրավունք: Ժամանակին, երբ Նժդեհն առաջնորդվում էր այս սկզբունքով, այն իր մեջ կրում էր այլ բովանդակություն` եթե ցանկանում ես, որ իրավունքդ ճանաչեն, ուժեղ եղիր: «Բայց չգիտես ինչու, հասարակական լայն ընկալումներում այդ բանաձևն աստիճանաբար ձևախեղվեց: Ու այսօր մենք այն հասկանում ենք` իրավունքը ո՞րն է, կարևորը ուժն է»,– կարծում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ինչո՞ւ տարածքների վերադարձի հարցը ի սկզբանե դարձավ բանակցային օրակարգի հիմք

1994թ. հրադադարից հետո մեր գերխնդիրը եղել ու մնում է ԼՂ հակամարտության վերջնական հանգուցալուծումը: Այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել են հարցի կարգավորման բազմաթիվ տարբերակներ, բայց դրանք բոլորն ունեցել են մեկ գլխավոր ընդհանրություն` մեզ համար անվտանգության գոտի համարվող շրջանների վերադարձ: Եթե պատերազմի ավարտից հետո առաջին տարիներին իշխանություններն այդ մասին լռում էին, իսկ այդ մասին բարձրաձայնողներին հրապարակավ գամում անարգանքի սյունին (ինչը հասկանալի էր` պատերազմը նոր էր ավարտվել, զոհված տղերքի արյան հոտն էլ դեռ օդում էր), ապա վերջին տարիներին փորձում են ստեպ–ստեպ դուրս սպրդող տեղեկությունների միջոցով մեր ուղեղը սովորեցնել ու հարմարեցնել այդ, թվում է, այլընտրանք չունեցող անխուսափելիությանը: Ընդ որում, վերջին մի քանի անգամը դա արվել է բարձրագույն մակարդակով: Որ Հայաստանը պատրաստ է եղել վերադարձնել տարածքներ դեռ Կազանում, մի քանի ամիս առաջ հայտարարեց անձամբ նախագահը: Իսկ որ Հայաստանի միակ ելքն այսօր էլ մնում է տարածքների վերադարձը, հաստատեց առաջին նախագահը:

Փոխզիջո՞ւմ, թե կապիտուլյացիա

Ասում են` ժամանակակից աշխարհի կարգն է` պետք է մի բան տաս, որ դիմացը մեկ ուրիշ բան ստանաս: Այս երևույթն էլ նկարագրելու համար շատ գեղեցիկ անուն են ընտրել` կոմպրոմիս: Ասել կուզի` փոխզիջում: Վերջին շրջանում մենք այս բառը չափազանց հաճախ ենք լսում: Պետք է գնալ փոխզիջման, պետք է տարածք տանք, որ դիմացը մի բան ստանանք, տվյալ դեպքում` կարգավիճակ, այն էլ միջանկյալ, այն էլ` վերջնականի նկատմամբ խիստ մշուշոտ ապագայով: