Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը հայրենիքի վիճակի մասին

Քաղաքացիներ եւ հայրենակիցներ,

Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում:

Կուսակցական գույներն ու հատվածական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին:

Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:

Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:

Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:

Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
6 ապրիլի 2016

Ալիևի համար վտանգավոր կլինի պատերազմը վերսկսել. Կարապետ Կալենչյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ է համարում, չնայած նրան, որ ԱՄՆ հետախուզությունը զեկույց էր հրապարկել, ըստ որի՝ Ադրբեջանի ռազմական ներուժի կուտակումը մեծացնում է 2016 թ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականությունը:

«Մոնոպոլիայի սովոր կուսակցությունը դժվարությամբ թույլ կտա ջարդել այդ մոնոպոլիան, բայց Ս. Սարգսյանին պետք է ՀՅԴ-ն»

ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները դեռ ավարտական փուլի չեն հասել եւ ամենայն հավանականությամբ մինչեւ այս շաբաթվա վերջ կավարտվեն, եւ կհրապարակվի՝ այդ կուսակցությունների ինչ նոր միություն է ձեւավորվել: Չնայած այս ամենին՝ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները շարունակում են փոխադարձ դժգույն հայտարարություններ հնչեցնել:

Քաղաքագետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասնական են

Ինչպես Ռուսաստանը, այդպես էլ ԱՄՆ-ն բացասաբար են վերաբերվել ԵԽԽՎ ում քննարկվող՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերթ Ուոլթերի զեկույցին, որն ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովում:

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է «Նոր Հայաստան» ճակատը

9 հոկտեմբերի 2015, Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի եւ՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների եւ հայերի համաժողովրդական վերաբերմունքին: