Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հայտարարությունները չէին կարող առանց ՌԴ –ի թույլատվության արվել։

Tert.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե օրակարգում Հայաստանի կողմից 5 շրջանն Ադրբեջանին վերադարձնելու հարցն է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Ռուսաստանը որոշ կառուցողական առաջարկներ են ներկայացրել, Ռուսաստանը կիսվել է մեզ հետ այդ գաղափարով, մենք էլ հավանություն ենք տվել դրան»,- Haberler.com-ի փոխանցմամբ՝ շեշտել էր Թուրքիայի արտգործնախարարը։

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ Չավուշօղլուն փորձել է ցույց տալ, որ ՌԴ-ի հետ շատ լուրջ հարաբերություններ են կառուցում. «Օրինակ է բերել՝ տեսեք՝ ՌԴ առաջարկում է Ղարաբաղում տարածքային խնդիրները կրկին բարձրացնել, ավելի շատ խոսքը Արևմուտքին է ասվում։ Այս ամենը պայմանավորված է նաև ԱՄՆ և ՌԴ նոր հարաբերություններով, ամեն ինչ կապված է իրար հետ, հիմա նոր ֆազա է բացվել»,- մանրամասնեց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա կարելի է նաև շահարկում համարել, քանի որ Ադրբեջանը Հայաստանում «իսկանդերի» ցուցադրությունից հետո հիստերիայի մեջ էր ընկել. հասկացել էր, որ եթե թույլատրվել է ցուցադրել, ուրեմն միջազգային քաղաքականության մեջ փոփոխություններ են արվել։

«Ալիևը հայտարարեց չէ՞՝ հայերը տարբեր տեղ հովանավորներ ունեն, մեկը փողն է տալիս, մեկը զենք է տալիս, իրականությունը շատ բարդ է։ Ադրբեջանի հույսը կրկին ՌԴ-ն է, զենք տվողը հենց Ռուսաստանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

http://www.tert.am/am/news/2016/10/13/Manvel-sargsyan/2162310