Հունիսի 3-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն իր մտահգությունը հայտնեց՝ նշելով, որ այս համաձայնագրով Հայաստանը զիջում է որոշումներ ընդունելու իր իրավունքը։ Նրա խոսքով՝ այսպիսով՝ Հայաստանը ներքաշվում է վտանգավոր ծրագրի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ապրիլից սկիզբ առած պատերազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում թեև փոքր ինչ մեղմացել են, սակայն չեն վերացել: Ռուսաստանի միջնորդությամբ հերթական հրադադարի կնքումից հետո վերջապես տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վիեննայում, որին մասնակցում էին ինչպես Մինսկի խմբի ներկայացուցիչները, այնպես էլ այդ խումբը նախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը: