Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

30 մարտի 2016թ., Վաշինգտոն: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Չինաստանի դեսպանին

23 փետրվարի 2016թ., Երեւան: Այսօր` փետրվարի 23-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Քննարկվեց հարցերի լայն տարրապատկեր՝ սկսած գլոբալ անվտանգությունից եւ տարածաշրջանային զարգացումներից, Հայաստանի ներքաղաքական իրավիճակներից մինչեւ հայ-չինական փոխհարաբերությունների ներկան ու ներուժը: Հովհաննիսյանը պաշտոնական հյուրին ներկայացրեց Հայաստանի ներհասարակական եւ արտաքին քաղաքական օրախնդիր մարտահրավերները, ինչպես նաեւ Նոր Հայաստանի ստեղծման ու փոխհարաբերությունների այդ ներուժի լիակատար իրականացման իր մոտեցումները:

19 փետրվարի 2016թ., Երեւան: Այսօր, փետրվարի 19-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հանրապետության իրավիճակի մասին քննարկմամբ հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին եւ Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերին:

Հայրենիքը եւ Սփյուռքը միասին՝ ՌԱՀՀԿ-ին ի նպաստ

12 փետրվարի 2016թ., Լոս Անջելես: 2016թ. հունվարի 16-ին հարյուրից ավելի հյուրեր էին հավաքվել Մարտիկ եւ Ալին Օրունչակչիելների ջերմ օջախում՝ իրենց աջակցությունը ցուցաբերելու Հայաստանի առաջին անկախ վերլուծական հաստատությանը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին (ՌԱՀՀԿ):

Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում

15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը դատապարտում էին փառատոնը եւ սպառնում փառատոնի կազմակերպիչներին՝ Արեւելյան Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող նման կինոնկար ներկայացնելու համար: