Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ

22 հունիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի  Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

ՌԱՀՀԿ-ը նշեց հիմնադրման 20-ամյա հոբելյանը

1 ապրիլի 2015թ., Երեւան: Երեկ` մարտի 31-ին, մայրաքաղաքի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում իր հիմնադրման քսաներորդ տարեդարձը հանդիսավորապես տոնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ):

ՌԱՀՀԿ-ն նշում է իր 20-ամյակը

25 մարտի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) պատրաստվում է մարտի 31-ին ժամը 18:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում նշելու իր հիմնադրման քսանամյակը: Սկսած անցյալ տարվա աշնանից՝ հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ ու սեմինար-քննարկումներ, ինչպես նաեւ տպագրության է ներկայացվել եւ շուտով լույս կտեսնի երկու տասնամյակների ընթացքում ՌԱՀՀԿ-ի բազմաբեղուն գործունեության մասին պատմող պատկերազարդ գիրքը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին

27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Ջովաննի Ռիչուլլիին

23 փետրվարի 2015թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում հանդիպեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Հանդիպման օրակարգում ներառված էր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: