ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ է ԵՄ ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԵՏ

4 դեկտեմբերի 2015թ., Երեւան: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: 

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների

30 նոյեմբերի 2015թ., Երեւան: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: 

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Լիբանան. Հանդիպում Արամ Ա կաթողիկոսի հետ

16 սեպտեմբերի 2015թ., Բեյրութ: Հայաստանի առաջին արտգործնախարարն ավարտեց քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ֆրանսիայի դեսպանին

10 սեպտեմբերի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ամերիկայի դեսպանին

9 հուլիսի 2015թ., Երեւան: Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ներքին, արտաքին եւ տարածաշրջանային  զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: