27 հունվարի 2017թ., Երեւան: Ընթերցողի սեղանին դրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 2016 թվականի գլխավոր հաշվետու գիրքը՝ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի եւ հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով թողարկված «Հայաստան-2016. Չսերտած դասեր» աշխատությունը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Կենտրոնի գրասենյակում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովածուի հեղինակները, վերլուծաբաններ, քաղաքագետներ, մամուլի եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականի երրորդ համարի շնորհանդեսը

21 հոկտեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա ժողովածուի այս տարվա երրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված հոդվածների հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

24 մայիսի 2016թ., Երեւան: Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր շենքի նիստերի լեփլեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի քառահատոր աշխատության III-IV հատորների՝ «Հայաստանի Հանրապետություն. Լոնդոնից Սեւր, փետրվար-օգոստոս, 1920» եւ «Հայաստանի Հանրապետություն. Սալի եւ մանգաղի միջեւ. Մասնատում եւ խորհրդայնացում» գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտը եւ Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հրավիրված էին պատմության եւ հայագիտության ոլորտի ճանաչված դեմքեր, երիտասարդ գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լույս է տեսել ՌԱՀՀԿ եռամսյա հանդես առաջին համարը

19 ապրիլի 2016թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին ժողովածուի հեղինակները, փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակական ակտիվիստներ:

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը

21 ապրիլի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախաձեռնությամբ այսօր ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը: