ՌԱՀՀԿ-ը դիտարկեց Արցախի կարգավիճակը՝ ԼՂՀ հիմնախնդրի միջազգային կարգավորման համատեքստում

3 նոյեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ Կլոր սեղանի ձեւաչափով հերթական քննարկումը, որը նվիրված էր ԼՂ հակամարտության միջազգային կարգավորման համատեքստում Արցախի կարգավիճակի վերարծարծման թեմային: Մասնակցում էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկա էր նաեւ ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՌԱՀՀԿ-ն արծարծեց ղարաբաղ-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկությունները

19 մայիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր հրավիրված սեմինարի թեման առնչվում էր ԼՂՀ-ում ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկություններին, որոնք պարզորոշ երեւում են ինչպես Հայաստանի ու Արցախի ներսում, այնպես էլ ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային քաղաքականության մեջ: Կլոր սեղանի շուրջ ծավալված քննարկումներին մասնակցում էին փորձագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՌԱՀՀԿ-ը Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առկա ճգնաժամի համատեքստում արծարծեց Հայաստանի անվտանգության խնդիրը

21 մարտի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում առաջացած ճգնաժամի համատեքստում դիտարկեց Հայաստանի անվտանգության հիմնախնդիրը: Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած այսօրվա սեմինար-քննարկմանը մասնակցում էին փորձագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքացիական կառույցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՌԱՀՀԿ-ը դիտարկեց արցախյան խնդրի վերաբերյալ եվրոկառույցներում ընդունված բանաձեւերի քաղաքական կշիռը

10 փետրվարի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կլոր սեղանի այսօրվա քննարկման թեման առնչվում էր եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված փաստաթղթերի՝ մասնավորապես «Բռնության աճը Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս բռնազավթված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորյալ զրկված է ջրից» հակահայկական երկու զեկույցների քաղաքական նշանակությանը:

Հարգելի գործընկեր,

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակությունը» թեմայով սեմինար-քննարկմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, 2016թ. փետրվարի 10-ին, ժամը 13:30-ին, ՌԱՀՀԿ քննարկումների դահլիճում, Երզնկյան 75 հասցեում:

Կից տեսեք սեմինարի հրավերը եւ օրակարգը: