ՌԱՀՀԿ-ը քննարկեց մերձավորարեւելյան իրադրությունը՝ Հարավային Կովկասի վրա ազդեցության համատեքստում

20 նոյեմբերի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում՝ «Միջազգային նոր իրադրությունը մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով: Հրավիրված էին միջազգային հարցերի փորձագետ-վերլուծաբաններ, դեսպանությունների աշխատակիցներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:

ՌԱՀՀԿ-ը վերլուծեց էլէներգիայի թանկացման հետ կապված զարգացումները

9 հուլիսի 2015թ., Երեւան: Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Էլեկտրաշոկ. հնարավո՞ր են արդյոք քաղաքական փոփոխություններ Հայաստանում»: Օրվա ամենահրատապ խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացմանն առնչվող օրակարգի շրջանակում հրավիրված էին փորձագիտական մակարդակով ոլորտին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվիստներ, լրագրողներ եւ հանրության այլ շերտերի ներկայացուցիչներ:

«Երբևէ չի կարելի համակարգային փոփոխության խնդիրը կապել այս կամ այն ուժին իշխանության բերելու հետ»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

Տարիներ շարունակ Հայաստանում հոշոտվում են համապետական նշանակության հիմնարկները

-Պարոն Սարգսյան, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշում: Ի՞նչ եք կարծում՝ դա քաղաքակա՞ն, թե տնտեսակա՞ն որոշում էր:

ՌԱՀՀԿ-ը քննարկեց հունվարյան աղմկահարույց միջադեպերի պատճառներն ու քաղաքական հետեւանքները

19 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց կլոր սեղանի շուրջ քննարկում, որի թեման առնչվում էր հունվարյան աղմկալի միջադեպերի՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության եւ բերձորյան բռնությունների պատճառներին ու քաղաքական հետեւանքներին: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական եւ հանրային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:

ՌԱՀՀԿ-ն եւ ՔԱՆ-ը համատեղ քննարկեցին ժողովրդավարացման գործում կուսակցությունների ու քաղաքացիական հանրության դերի խնդիրը

2 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) հետ համատեղ անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ավտորիտար երկրների ժողովրդավարացման ուղիները. ինստիտուտներ, արժեքներ, սկզբունքներ: Կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության դերը»: Հրավիրված էին փորձագետ-վերլուծաբաններ, հասարակագետներ, քաղաքացիական հոսանքների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: