Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցում մեկնարկեց նոր թեմատիկ շարք

20 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում մեկնարկեց «Քաղաքացի-հասարակություն-պետություն» խորագրով թեմատիկ նոր շարքը: «Ափյուռքի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ պետական շինարարության վրա» թեմայով առաջին պարապմունքը վարեց ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Դասախոսությունն անցավ ունկնդիրների ակտիվության եւ շահագրգիռ մասնակցության պայմաններում:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին ՌԱՀՀԿ-ում գործող Երիտասարդական դպրոցը սկսնակ քաղաքագետներին ու փորձագետ-վերլուծաբաններին օգնում է խորը յուրացնելու քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները: Սեմինար-դասընթացները շարունակվելու են մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը` շաբաթական պարբերականությամբ:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here