Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցում վերսկսվեցին պարապմունքները

23 մարտի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) վերսկսեցին «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ անցյալ տարվանից գործող երիտասարդական դպրոցի պարապմունքները: Նոր շարքի անդրանիկ դասախոսությամբ հանդես եկավ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, որի թեման էր` «Օրենքը եւ արդարադատությունը անցումային (ոչ իրավական) պետությունում. իրավահավասարության սկզբունքի խախտումը»: Տեսական նյութը ունկնդիրներին ներկայացվեց հայաստանյան իրականությունից քաղված փաստերի հետ սերտորեն շաղկապված:

Դասընթացի մասնակիցներին ողջունեց ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա ծրագիրը ներառում է 13 սեմինար, որոնք կանցկացվեն շաբաթը մեկ պարբերականությամբ: Վերոնշյալ թեմայով հետաքրքրված երիտասարդների առջեւ դպրոցի մուտքն ազատ է:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here