Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ փորձագետը մանրամասնեց ընտրական գործընթացները ՀՀ-ում

27 ապրիլի 2012թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում տեղի ունեցավ «Քաղաքացի-հասարակություն-պետություն» թեմատիկ շարքի երկրորդ սեմինար-պարապմունքը, որը վարում էր ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Դասախոսության ընթացքում հնչեցին հետաքրքիր տեսակետներ, ինչպես նաեւ փորձագիտական գնահատականներ տրվեցին ընտրական զարգացումներին, որոնք ՀՀ-ում անցնում են սահմանադրական պետության բացակայության պայմաններում:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին ՌԱՀՀԿ-ում գործում է երիտասարդական դպրոց, որտեղ թեմայով հետաքրքրված երիտասարդները լավ հնարավորություն ունեն հարստացնելու իրենց գիտելիքների շտեմարանը:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here