Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Քեմբրիջի ուսանողների հետ
31 մարտի 2012թ., Երեւան: Այսօր ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտական բաժնի մի խումբ ուսանողների, ովքեր այս օրերին Հայաստանում են գիտական հետազոտություններ անցկացնելու առաքելությամբ:
Հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի ներքին մարտահրավերները, տարածաշրջանային հեռանկարներն ու միջազգային գերակայությունները:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am: |