Monday, 25 November 2024

F Free Platform

Ատամները սեղմած՝ պահել Արցախը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հաճախ եմ հիշում հայտնի առակը, երբ գայլերը դիմում են խորամանկության։ Նրանք առաջարկում են ոչխարներին, որ հանձնեն իրենց պաշտպանող շներին, որպեսզի միմյանց միջեւ խաղաղություն հաստատվի։ Ոչխարները միամտաբար հավատում ու հանձնում են շներին։ Շուտով գայլերը հաշվեհարդար են տեսնում ոչխարների հետ։

Դարերի պատմություն ունի այս առակը, որը սովորեցրել է մարդկանց` հեռու մնալ անգրագետ «դիվանագիտությունից» ու չհայտնվել նման ողբերգական իրավիճակում։

Հենց այն է, որ Արցախ հանձնողը վաղը Սյունիք է հանձնելու, հետո էլ` Հայաստան։ Այդ ես չեմ նման կերպ մտածում, այլ գայլերը, որ սովոր են խորամանկությամբ հասնել իրենց նպատակին։

Չզարմանանք, թե հիմա ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն պնդում, որ «Արեւմտյան Ադրբեջանի» հարցը պետք է մաս կազմի Հայաստանի հետ խաղաղության օրակարգին։

Սա հայոց երկրի վերջն է, երբ թշնամին Հայաստանը դիտարկում է որպես «Արեւմտյան Ադրբեջան»։

Մի՞թե պարադոքս չէ… ինչու՞ է հայկական կողմը շտապում թշնամու պարտադրած «խաղաղության» պայմանագիրը ստորագրել, անգամ այն դեպքում, երբ 150 քառ. կմ հայկական տարածք վերջին տարիներին թշնամին բռնազավթել է եւ ամենեւին նպատակ չունի վերադարձնելու։

Այսքանով հանդերձ` հայոց երկրի փրկության ճանապարհը մեկն է` չհայտնվել ոչխարների դերում, ատամները սեղմած՝ պահել Արցախը, այլապես թշնամու ախորժակը մեծ է, դեռ այս մի կտորը չվայելած՝ ագահությամբ ընկել է մեծ կտորի հետեւից:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.