Monday, 25 November 2024

F Free Platform

Հաջորդիվ դրոշն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարտերկու, 1992 - մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերեցին Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:

Հիմա՝ 32 տարի անց, նախախնամության բերմամբ Հայաստանը, ազգի ու պետության ամբողջական ինքնությունը, Սիփանը, Մռավն ու Խուստուփը, հողն ու հոգին, անցյալն ու ներկան, հայկական ժառանգությունն, ընդհանրապես, կենացմահու գոյամարտի մեջ են արտաքին ոսոխների եւ ներքին երեսպաշտների միացյալ ասպատակությունների դեմհանդիման:

Մնում է պետական Հայրենիքի գերագույն խորհրդանիշը՝ Դրոշը եռագույն, որը վեր խոյացավ պատմության մեջ ճիշտ այս օրը, եւ կդառնա այդ պետության ու պատմության անօտարելի իրավունքների եւ անբեկանելի արժեքների ինքնահանձնումը տիեզերական:

Բառերն այլեւս անզոր են, մեր բարը՝ հափշտակված: Կարճ կապենք:

Ինչ որ անելու էինք ազգովի, պետականորեն, ողջ Հայրենիքով հանդերձ եւ ի հեճուկս մեր միջի ժամապահ իշխանիկի, դա ուշացած այսօրն է:

Սերունդների կերտած Հանրապետությունը եւ նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը:

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2 մարտի 2024
Երեւան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.