Friday, 04 October 2024

F Free Platform

Կա՛ Լեռնային Ղարաբաղ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Լեռնային Ղարաբաղ (ԼՂ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ) կամ Արցախի Հանրապետություն (ԱՀ). Գրեցի մեր չճանաչված գողտրիկ երկրի անվան տարբերակները` ըստ մեր Հիմնական օրենքի՝ ԱՀ Սահմանադրության:

Գրեցի զուտ այն վախկոտների համար, ովքեր խուսափում են այդ անվանումներից։ Գրեցի նաեւ նրանց համար, ովքեր պատվեր էին ստացել հարեւան երկրի միապետից, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այլեւս Ղարաբաղ չկա։ Բայց ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հարցը կա: Կա՛ Արցախի Հանրապետության ինքնորոշման հարց, որի մասին այն պարգեւավճարներ ստացող պատգամավորները վախենում են խոսել։

Նրանց բառապաշարից հանված է մեր նախնյաց երկիրը, նրանց քիմքին դուրեկան է թշնամու նման «Լաչինի միջանցք» անվանումը գործածել` հայկական Բերձորի փոխարեն։ Գուցե պաշտոնների՞ց կզրկվեն Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ գործածողները։ Ի՞նչ կա որ, թող զրկվեն, փոխարենը գոնե «անուն» կթողնեն` «պեռաշկի» կամ «կուկուռուզ» ուտելով։

Որքա՛ն  գովելի է, որ Գերմանիայի պաշտոնական ալիքը գործածել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումը` ադրբեջանական կողմի նախօրեի դեպքին արձագանքելով։ Նույնքան լավ էր, որ շաբաթներ առաջ Գերմանիայի կանցլերը` ի տարբերություն ՀՀ վարչապետի, բարձրացրեց իր ելույթում Լեռնային Ղարաբաղի ինքնորորոշման հարցը։ Կարեւորն այն չէ, թե հետո ինչ խմբագրական փոփոխությամբ տեսանելի դարձավ նրա խոսքը, բայց ծիծաղելի են դառնում ՔՊ-ականների ջանքերը, երբ զգուշանում են «Լեռնային Ղարաբաղ» կամ «Արցախի Հանրապետություն» անվանումները գործածելուց։

Վախենալ պետք չէ եւ ոչ էլ` զգուշանալ, երբ նրանց գոյությունը երկրի վրա չի եղել, բայց մեր նախնիների համար այս դրախտավայրում ապրելն ու արարելը հպարտություն է եղել, մեծագույն նպատակը` երկիրը սերունդներին փոխանցելը։

Եթե մղձավանջ ուզեք դարձնել Արցախը հանձնողների օրը, բավական է հնչեցնել նրանց մոտ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» կամ «Արցախի Հանրապետություն» անվանումները…

Մարդու թույլ կողմը «աղբ հավաքելը» չէ, ոչ էլ` Արցախ հանձնելը, սերտել է պետք հին հայկական այն բնօրրանի իսկական անունը, որն այսօր մեծ ոսկոր է դարձել երկիրը կործանողների կոկորդում:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.