Friday, 22 May 2026

F Free Platform

Խփի՛ր առաջինը…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Եվրոպական միությունը մոտ 30 հոգանոց խումբ է ուղարկում Հայաստան՝ փաստացի օգնելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը եւ միաժամանակ ավելի շատ ատելություն տարածելու Ռուսաստանի նկատմամբ։

ԵՄ-ն իր նախաձեռնությունը փաթեթավորել է որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար ու խորհրդատվություն անվտանգության ոլորտում։

Առաջիկա 1.5 ամսում ականատես կլինենք այնպիսի բաների, որ մտքով անգամ չէր անցնի։ Հիմնական ընդդիմադիր ուժերին ճնշելու համար Փաշինյանի կառավարությունը թեպետ ոչ մի կարմիր գիծ չունի, բայց նրա ապօրինությունները կհարստանան եվրոպացի գործակալների երեւակայություններով։

«Ուժեղ Հայաստան»-ի անդամների նկատմամբ սկսված հետապնդումը դեռ մեղմ սկիզբն է։ Հատկապես մայիս ամսին կտեսնենք, թե ինչպես է ԱԱԾ-ն բեմականացնելու Հայաստանում, իբր, «ռուսական լրտեսական» կամ «ռուսական ահաբեկչական» խմբերի «բացահայտումներ»: Նույնիսկ Պուտինը կհիանա Եվրոպայի մտահղացումներով։

Քննչական կոմիտեն այնպիսի երեւակայական ու հնարովի մեղադրանքներով կձերբակալի ընդդիմադիր գործիչներին, որ նույնիսկ մեղադրյալները կզարմանան, թե իրենք այդպիսի բան կարող էին մտածել։

Ընտրակաշառքի մասին հեքիաթները կլինեն բազմաժանր։ Բայց գիտե՞ք, թե որն է ամենակարեւորը։ Ինչպե՞ս են հիմնական ընդդիմադիր ուժերը պատրաստվում դիմակայել եվրոպացի գործակալների մանիպուլյացիաներին։

Եթե պիտի ընդդիմադիր առաջնորդներն ուղիղ եթեր մտնեն, զարմանք ու ցավ հայտնեն, թե ինչերի է ընդունակ Նիկոլ Փաշինյանը, ապա դրանով կապահովեն Նիկոլի հաղթանակը։ Եթե բախումն անխուսափելի է, ապա հաղթանակի համար պետք է առաջինը դու խփես, ոչ թե միայն պաշտպանվես։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.