Friday, 17 April 2026

F Free Platform

Կա փրկություն՝ երկիրը մաքրել հուդաներից

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Երեւանից` Ստեփանակերտ գիտենք ովքեր մեզ հասցրին այս վիճակին։ Թող չհոխորտան, չմեծամտեն այն բոլոր հուդաները, որ մեզ այս օրին հասցրին։ Բոլորն էլ դատապարտված են արդար դատաստանի, երբ իրենց կեղտոտ ճանկերը խրեցին Արցախի «ջանին», խոցոտեցին ամեն կողմից, թե երկիր ենք պահում-պաշտպանում։

Ո՞րն էր պահածն ու պաշտպանածը, երբ 105 տարեկան անօրեն երկիրը տեր դարձավ հինավուրց Արցախին` աչքը գցած Հայաստանին։ Հիմա էլ, թե` հազարամյակների հայ-ադրբեջանական բարեկամություն է եղել։

Ամաչում եմ, երբ պաշտոնն ավելի բարձր դասվեց, քան երկիրը, գերադասվեցին փողը,  աթոռը… Չկշտացան, թալանեցին ով ինչպես կարող էր, հիմա էլ ձեն հանող չկա, լուռ են,  բա որ Հայաստանից հանկարծ աշխատավա՞րձ չստանան։

Երկիր են հանձնում՝ մոռացած, որ դրամը փոխվելու է մանաթի, իսկ իրենք զրկվելու են պաշտոններից, էլ չշարունակեմ, թե որտեղ են հայտնվելու։

Ո՞վ է ասում, որ աշխատավարձերի խաթեր պիտի լռել, երբ Հայրենիք ենք կորցնում։ Ո՞վ է պատասխան տալու այս բոլոր չարիքների համար։ Կա՞ աշխարհում մի երկիր, որ անվտանգության երաշխավոր է դառնում իր հայրենակիցներին եւ նրանց Հայրենիքը հանձնում թշնամուն, նրանց մատնում պաշարման ու սովամահության։

Հիմա միայն հացի խնդիր լուծելու փափագով մեզ դեպի ո՞ւր են տանում՝ հայաթափմա՞ն, թե՞ ինտեգրման, երբ երրորդի թե չորրորդի մասին չի խոսվում։ Այսքանից հետո միանում ենք Հայաստանի՞ն, թե՞ անկախանում…

Երեւանում հողատուներից մեկը հիշեցնում էր, որ Արցախը հազարամյակներով  կգոյատեւի Ադրբեջանի կազմում, գոնե նա գալիքում տեսավ հազարամյակները, հիմա այս ի՞նչ հազարամյակների բարեկամության մասին է խոսվում, սա ի՞նչ տգիտություն է…

Միակ փրկությունը երկիրը հուդաներից մաքրելն է, որտեղ էլ որ լինեն:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.