Friday, 30 January 2026

F Free Platform

Ինչպես է Փաշինյանը խճճում մեր մտքերը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կարդում եմ լրահոսում, որ ՀՀ օրհներգը պատարագից առաջ հնչեցնելու առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը հիմա էլ առաջարկում է միաժամանակ եկեղեցում կախել ՀՀ պետական դրոշը: Նայում եմ ֆեյսբուքյան գրառումները. բոլորը հակված են քննարկելու առաջարկի կիրառության «թեր»-ն ու «դեմ»-ը։ Իսկ այն, ինչը հրատապ քննարկման անհրաժեշտություն ունի՝ չի քննարկվում։

Փաշինյանն այն տեխնոլոգիայի վարպետն է, որը մարդկանց մշտապես բաժանում է հակադիր ճամբարների։ Նա վերը նշված միտքը չի շրջանառել այն նպատակով, որպեսզի այդտեղ ճշմարտություն փնտրենք։ Նա դա արել է՝ շարունակելու համար հանրության պառակտման գործընթացը։

Իր կողմից վաղուց կիրառվում են տեխնոլոգիական «պարույրներ», որոնք նույն խնդրի շուրջ մի նոր դետալ ավելացնելով՝ խորացնում են մտքերի խճճվածությունն ու հանրության ապակողմնորոշվածությունը:

Մեկ օր առաջ, օրինակ, նա նույն թեման շահագործելով՝ ասում էր, որ պետությունն է հիմնել եկեղեցին 301 թվականին։ Կլինեն բազում մասնագետներ, որոնք դրա հիմնավորումները կարող են տալ, մյուսները կհակադրվեն դրան։ Միայն թե դատարկ տեղը անպտուղ բանավեճ ծավալվի, մարդկանց միջեւ բաժանարար գծեր առաջանան, աղմկեն, միմյանց կարծիքները հաստատեն կամ հերքեն եւ այլն:

«Պարույրի» տեխնոլոգիան ենթադրում է, որ հիմնվելով կիսաճշմարտությունների վրա՝ չպետք է կանգ առնել որեւէ արդյունքի հասնելով, պետք է խորացնել ապակողմնորոշումը նույն ընթացքի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնել, որ դրանից առաջ նա նույն խնդիրը «ծամծմելիս»՝ եկեղեցիներում պետական օրհներգը հնչեցնելու թեման շրջանառեց։

Այսօր արդեն դրոշի թեման է բարձրացնում։ Վաղն էլ, օրինակ, կխոսի, որ եկեղեցու վրա պետք է քանդակվի պետական զինանշանը, որպեսզի պետություն-եկեղեցի հարաբերություններն ամրանան եւ այլն։

Սա մեզ մոլորեցնելու համար է, տեխնոլոգիան է այդպիսին։ Չպետք է տրվել դրան, պետք է արժեզրկել ու հումորի դաշտ տանել նրա այդօրինակ ձեռնարկումները…

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.