Tuesday, 26 November 2024

B Book Review

Գառնիկ Փանյան, «Հրաժեշտ Այնթուրային»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գառնիկ Փանյան, «Հրաժեշտ Այնթուրային», ինքնակենսագրական վեպ, թարգմանությունը՝ Անի Մելքոնյանի, «Արաս», 2018թ.

«Հրաժեշտ Այնթուրային» գիրքն ընթերցողին է ներկայացնում 1915թ. ստվերում մեծացած սերնդի հետ տեղի ունեցած դեպքերը: Գառնիկ Փանյանը, ով հինգ տարեկանում տեղահանվել է՝ բռնելով մահվան ճամփան, պատմում է Ջեմալ փաշայի կողմից Այնթուրայում կառուցված որբանոցում իր հետ պատահածները եւ ընթերցողին կոչ անում ականջալուր լինել որբացած սերնդի պատմությանը։

Ջեմալ փաշան չէր ցանկանում, որ որբ մնացած հայ երեխաներն արտասահմանյան կազմակերպությունների հետ գործ ունենան, ուզում էր նրանց դաստիարակել իր ձեւով ու իր մեթոդներով: Այդ նպատակով հենց առաջին օրվանից կիրառված ճնշումները երեխաների պայքարի համար սկզբնակետ են հանդիսանում: Միեւնույն ժամանակ՝ տվյալ շրջանում տիրող սովը երեխաների համար նշանակում էր աչքի առջեւ ունենալ կյանքի ամեն տեսակ դժվարությունները:

«Հրաժեշտ Այնթուրային» գրքում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածություններից իրենց բաժինն ունեցած եւ աշխարհագրական այդ տարածքում մի տեղից մյուսը դեգերող որբերի սովամահության ու ինքնությունների ժխտման դեմ մղվող պայքարի պատմությունը: Պատմություն նրանց համար, ովքեր ցանկանում են լսել վաղ հասունացած եւ իրենց մանկությունը լիարժեքորեն չապրած սերնդին:

 

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.