Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Գրքի մեկնություն

Սելմա Լագերլյոֆ «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Սելմա Լագերլյոֆ, «Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում», մանկապատանեկան, 288 էջ, թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի, «Զանգակ», 2024թ.:

Սովորական մի ագարակում իր ընտանիքի հետ ապրում է Նիլս Հոլգերսոնը` ծույլ, քմահաճ ու ինքնահավան մի տղա, որին դուր է գալիս հալածել ագարակի կենդանիներին ու թռչուններին: Մի օր Նիլսն իրենց տանը մի փոքրիկ թզուկ է գտնում, որը, ցանկանալով պատժել Նիլսին, կախարդելով՝ փոքրացնում է նրան ու դարձնում իր նման թզուկ:

Ագարակի վրայով թռչող վայրի սագերը բակում քուջուջ անող թռչուններին հորդորում են միանալ իրենց երամին, ու ագարակի սպիտակ սագը որոշում է կայացնում ինքն էլ հյուսիս չվել: Նիլսն ապարդյուն փորձում է թույլ չտալ նրան հեռանալ բակից, բայց վերջինս Նիլսին էլ է իր հետ օդ բարձրանում, եւ սկսվում է տղայի արտասովոր ու զարմանալի ճամփորդությունը դեպի Լապլանդիա։ Սագերի երամն անցնում է լճերի, գետերի, դաշտերի ու խիտ անտառների վրայով։

Նոբելյան մրցանակի դափնեկիր շվեդ նշանավոր գրող Սելմա Լագերլյոֆի այս հրաշապատում վեպը գրված էր որպես աշխարհագրության ձեռնարկ շվեդ երեխաների համար. գրքում տեղ էին գտել Շվեդիայի պատմությանը, մշակույթին եւ բանահյուսությանն առնչվող հետաքրքրական նյութեր, սակայն կարճ ժամանակում Լագերլյոֆի գիրքը դառնում է ոչ միայն Շվեդիայում, այլեւ աշխարհում ամենասիրված ու ճանաչված մանկապատանեկան երկերից մեկը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: