09.03.2026

Свободная Платформа

Ոստիկանական ուժերով պահվող իշխանություն

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հունվարի 11-ի առավոտյան մեքենան հանում եմ ավտոտնակից եւ զարմանքով տեսնում Արշակունյաց պողոտայի այդ հատվածում ու մերձակայքում ոստիկանական մեքենաներ են եւ տարբեր անկյուններում՝ ոստիկաններ։ Նայում եմ ժամացույցին՝ ժամը 8։50 է, ջերմաստիճանը դրսում՝ -6։ Սկզբում ուրախացա, որ ոստիկանները որոշել են վերահսկել այդ հատվածը, որտեղով, կրկնակի հոծ գիծը խախտելով, շրջադարձ ու հետադարձ են անում մեքենաները, ինչի առիթով ժամանակին ՃԵԿ եւ քաղաքապետարան եմ դիմել տեսախցիկներ տեղադրելու առաջարկով ու մերժում ստացել։

Սակայն այսօր ոստիկանների հարաճուն թվաքանակից հասկացա, որ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին են սպասում։ Հիշեցի, որ Նիկոլը պետք է Մասիս գնար հերթական անգամ աղոթելու` երեւի թե իր հոգու փրկության համար։ Եվ ի՜նչ արժե այն կառավարումն ու իշխանությունը, որը -6 աստիճան ցրտի պայմաններում ոստիկանական ուժերով է  պահպանվում:

Հարեւան Իրանում հեղափոխություն է, Թրամփը սպառնում է հարվածել Իրանին, Մոսկվայից Հայաստանի հասցեին սպառնալիքներ են հնչում, Սիրիայում ռազմական բախումներ են, Վրաստանի ուղին դեպի Եվրոպա փակվել է, Ադրբեջանը հայտարարում է  միջազգային իրավունքից դուրս գալու մասին, թեպետ միշտ է եղել դրանից դուրս, (ընդ որում՝ անպատիժ), ռուս-ուկրաինական պատերազմը բախվում է «խաղաղության» թղթե պատին։

Ահա տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այս փոթորկալից իրավիճակում ՀՀ վարչապետը շարունակում է իր ինքնամոռաց արշավը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառի դեմ։

Աշխարհաքաղաքականության մասին իր զրոյական պատկերացումներով, միջազգային հարաբերություններում՝ գավառական պարզունակ շողոքորթությամբ, ներհայաստանյան զարգացումներում՝ խառնակչի հոգեբանությամբ եւ կռվազան վարքագծով՝ Հայաստանի փաստացի ղեկավարը մեր երկիրը հրել է աշխարհաքաղաքական քվանտային փոսի մեջ։

Նիկոլ Փաշինյանի այսօրինակ վարքագծին եւ քաղաքական ուղեգծին կարելի է տարբեր բացատրություններ տալ եւ եզրահանգումներ անել` հավանական ու անհավանական,  սակայն կարծում եմ`հիմնական պատճառը հետեւյալն է. Նիկոլը զբաղվում է նրանով, ինչն ամենալավն է կարողանում անել՝ կազմաքանդել եւ ավերել։

Իր հետեւողականությամբ ու համառությամբ նա կկազմաքանդի այնքան, որքան կարողանա եւ կավերի այնպես, ինչպես միայն ինքն կարող է ավերել։

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.