26.11.2024

Свободная Платформа

ՀՀԿ-ն ամրացնում է ՔՊ-ի աթոռը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

1998-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը վայր դրեց նախագահի լիազորությունները, հայկական պետականությունը սոցիալական առումով ծանրագույն վիճակում էր։ Երկրից աղետալի արտագաղթ էր, հողերի եւ գործարանների սեփականաշնորհումը եղել էր կամայականորեն, ինչի հետեւանքով փոշիացվել էր ամբողջ տնտեսական ներուժը, արցախյան հակամարտությունը լուծելու համար կար արտաքին հսկայական ճնշում։

Կհիշեք, թե հայ ժողովուրդը ինչպիսի պիտակումներով էր բնութագրում այն ժամանակվա նախագահին, խոշոր հաշվով չէր ընդունում նրան։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, ընդունեց, որ ինքը ձախողել է եւ հեռացավ՝ խոստանալով վերադառնալ։

Դրանից հետո 10 տարի նա լռեց, որեւէ տեղ որեւէ ելույթով հանդես չեկավ, որեւէ բողոքի ակցիա չարեց։ Լռեց, որ ազգը մոռանա իր արածի ու չարածի մասին։ 2008-ին մենք տեսանք, որ Տեր-Պետրոսյանի ընտրած մարտավորությունը ճիշտ էր՝ նա կարողացել էր հիմնականում մոռացության մատնել իր մասին հանրային տրամադրությունները։

ՀՀԿ-ն Հայաստանի իշխանության մեջ եղել է մոտ 20 տարի, որից 10 տարին՝ անմիջական կառավարման ղեկին։ Այդ ընթացքում Հայաստանում մեծ ծաղկում է ապրել օլիգարխիան, 2000-ականների՝ փոքր-ինչ ոտքի կանգնած տնտեսությունը կրկին ճգնաժամի մեջ է ընկել, ոտնահարվել են մարդու իրավունքները, ունեցել ենք դիվանագիտական մի շարք ձախողումներ, կեղծված ընտրություններ։

Այս իրողությունների հետեւանքով հայ ժողովուրդը 2018-ին բողոքի ալիքով պահանջեց ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից։ Այդ իրողությունից օգտվեցին նաեւ քաղաքական փորձառություն եւ, ընդհանրապես, կենսափորձ չունեցող մարդիկ՝ հանրության ընդհանուր զայրույթի ալիքի վրա գալով իշխանության։

Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀԿ-ի գլխավոր տարբերությունն այստեղ մեկն է՝ նախկին նախագահը իր մեջ ուժ ու խելամտություն գտավ լռելու եւ հանրային վարկանիշ ձեւավորելու։ ՀՀԿ-ն չի կարողանում ընդունել, որ իր յուրաքանչյուր քայլ այսօր ավելի է ամրացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ընկերս օրերս ասում էր՝ ՀՀԿ-ն բետոնապատում է ՔՊ-ի աթոռը։

ՀՀԿ-ի մտավոր հատվածին միշտ ասել եմ, հիմա էլ եմ հորդորում՝ առնվազն 10 տարի հրաժեշտ տվեք ակտիվ քաղաքականությանը, թողեք, որ հանրությունը մոռանա ձեր մասին, այլապես ամեն անգամ երբ բողոքի գործողություններ եք անում, մարդիկ հիշում են հաստավիզ օլիգարխներին, իրենց աստված երեւակայող բազմաթիվ պաշտոնյաներին, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի ցինիկ պահվածքը, բազմաթիվ այլ տխուր բաներ եւ ասում այս օրերի կարեւոր խոսքը՝ Նիկոլը գնա, ՀՀԿ-ն գա՞… երբեք։

Սա է, թերեւս, միակ պատճառը, որի շնորհիվ հանրությունը հանդուրժում է ՀՀ ներկա իշխանության գոյությունը։ Հետեւաբար՝ ՀՀԿ-ն անչափ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ձեռնտո՞ւ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.