26.11.2024

Свободная Платформа

Իսկ տարածաշրջանի մյուս Պուտի՞նը…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Միջուկային զենքը նախապատրաստական գործարկման բերելու եւ այն օգտագործելու՝ Պուտինի հաստատակամությանը դժվար է կասկածել: Եթե մի քանի օր Զելենսկին էր աշխարհում մենակ մնացել, այժմ Պուտինն է միայնակ մնացել: Պուտինն այժմ նաեւ հուսահատ է, իսկ հուսահատված մարդիկ շատ բանի են ընդունակ:

Պուտինը գիտե, որ այս պատերազմում նաեւ իր իշխանության հարցն է լուծվում:

Պատերազմը երկու կարեւոր արդյունք պետք է ունենա՝ Պուտինի հեռացումն իշխանությունից եւ ԵՄ արտաքին քաղաքական ուղեգծի վերանայումը (այս երկրորդի մասին՝ այլ առիթով):

Միաժամանակ՝ Արեւմուտքը պետք է հասկանա, որ մեր տարածաշրջանում մեկ այլ Պուտին էլ կա, որը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ հենց Եվրոպայի համար: Թուրքիայի նախագահ Էրդողանն է այդ սպառնալիքը:

Եվրոպան թերագնահատել է Էրդողանի վտանգը՝ վստահ, որ թուրքական առաջարկները միշտ էլ գրավիչ են մնալու Եվրոպայի համար: Մինչդեռ այդ վտանգը մեծանում է այդ առաջարկներն ընդունելու հետեւանքով: Մի օր այդ վտանգն անակնկալ պայթելու է Եվրոպայում:

Արեւմուտքը չափազանցության է հասցրել այն ինքնահամոզմունքը, թե Թուրքիան ռուսական ազդեցության կասեցման եւ հակազդման կարեւոր գործոն է տարածաշրջանում: Մինչդեռ ռուս-թուրքական աշխարհաքաղաքական շահերը վերջնահաշվարկում ավելի շատ համընկնում են, քան հակադրվում:

Թուրքիայի հետ կապված Արեւմուտքը այլ մոլորություններ եւս ունի եւ այդ մոլորությունների հետեւանքով Արեւմուտքը մեծացնում է Թուրքիայի դերը Եվրոպայում: Թուրքիան միշտ վտանգավոր երկիր է եղել Եվրոպայի համար եւ մնում է այդպիսին, սակայն այդ վտանգն էապես աճում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարմամբ:

Արեւմուտքը հիմա պայքարում է Մոսկվայի սպառնալիքի դեմ, բայց մյուս սպառնալիքը՝ Էրդողանի տեսքով, դեռ մնում է:

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.