25.11.2024

Свободная Платформа

«Մեծ պատառ», «փոքր պատառ…»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հարեւան երկրի միապետը օր օրի ավելի է ուժեղացնում ճնշումը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի վրա։ Նրան կշտացնելը դժվար է, Արցախից մնացած 25 տոկոսը շատ քիչ է, հայացքը դեպի Հայաստանն է, իր իսկ հորջորջմամբ` Արեւմտյան Ադրբեջանը, որը ցանկանում է լցնել, իբր, 800 հազար ադրբեջանցի փախստականներով։

Հիշեցի տարիներ առաջվա մի դեպք։ Դատավորը դատի էր տվել իր խորթ մորը, ով հոր մահվանից հետո հայրական տունը թալանել էր։ Լսել էի, որ դատավորը տարած գույքի կողքին հատ-հատ նշել էր նաեւ պատառաքաղների, գդալների, ափսեների քանակը, որոնք նույնպես այդ կինն իր հետ վերցրել էր:

Երբ հարցրի, թե անհարմար է, ինչո՞ւ է դատավորն իր հայցադիմումի մեջ գրել վերջինների մասին, ասացին` նույն հարցը երբ դատավորին ուղղել են, նա այսպես էր արձագանքել, թե այդ մանր-մունր իրերը ներառել է իր դիմումի մեջ, որ գոնե դրանք անտեսելու դեպքում` մեծ իրերը ետ վերադարձնելու որոշում կայացնեն։

Երեւի իմ ճանաչած երկար տարիների վաստակ ունեցող դատավորը սեփական փորձից ելնելով էր դիմել մեկ ուրիշ դատական ատյանի, որ իր հայցը մասնակի  բավարարեն` մանր-մունր իրերն անտեսելով՝ մեծ գույքը վերադարձնելու որոշման կայացմամբ։

Հետեւություն. երբ ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երեւի ենթադրել է, որ այդուհետ կվայելի իր իշխանությունը ու կգա «երկարատեւ խաղաղության դարաշրջանը»։ Բայց հակառակ իրավիճակ է ստեղծվել, Արցախը փոքր պատառ է անկշտում թշնամու երախում, նրան պետք է շատ ավելին… Իսկ թե ինչը նրա ախորժակը կհագեցնի, վարչապետն ավելի լավ կիմանա, քան մենք, քանի որ ժողովրդից թաքուն իրենք են եղել կուլիսների հետեւում բանակցություններ վարողները։

Այդքանով հանդերձ` ուզում եմ եզրահանգման գալ. եթե իմ ճանաչած դատավորի նման քայլերը կատարվեին, գուցե այս վիճակում չհայտնվեինք։

Երբ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ՀՀ իշխանություններն սկսեցին ստվերի տակ թողնել այդ մեծ ոճրագործությունը` հրաժարվելով պահանջատիրությունից, անգամ կրթական նախագծից հեռացնելով «ցեղասպանություն» բառեզրը՝ Արեւմտյան Հայաստանը վերափոխելով թուրքական Անատոլիայի… Այս մասին երկար չգրեմ` խնայելով նյարդերս։

Եվ այսպես` մեր «մեծ պատառը»` Արեւմտյան Հայաստանը, շան բերանում է, այս «փոքր պատառն» էլ` Արցախ անունով, նվիրաբերում են «շան թուլային»։ Հիմա հերթը հասել է մեր մյուս «մեծ պատառին»` Հայաստան անունով…

Հասել ենք ողբերգական վերջնակետին, այս վարչապետը իր թիմով չի՞ ուզում հրաժարական տալ, գուցե հարեւան երկրի միապետը «նորի» հետ չհամարձակվի լկտիաբար «ոտք ձգել», գոնե այդպես հայոց երկիրը կփրկվի…

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.