26.11.2024

Свободная Платформа

Քաղաքական կյանքի հիմքը ազատ միտքն է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների Exit poll  արդյունքներով Էմանուել Մակրոնը եւ Մարին Լը Պենն անցան 2-րդ փուլ: Երկրորդ փուլ չանցած կուսակցությունների ղեկավարներից մի քանիսն արդեն իսկ հայտարարում են 2-րդ փուլում Մակրոնին սատարելու մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ թեպետ չեն ընդունում Մակրոնի քաղաքական ուղեգիծը, սակայն պաշտպանում են երկիրը ուլտրաաջերից:

Հետեւում եմ Ֆրանսիայի ընտրություններին. քաղաքական միտք, գաղափարներ եւ ծրագրերն են մրցակցում, եւ ոչ միայն անհատները: Ավելի ճիշտ՝ մրցակցում են գաղափարներ եւ ծրագրեր կրող անհատները, եւ հանրությունը ընտրությունն այդ ծրագրերի միջեւ է կատարում:

Պետք է խոսոտովանեմ, որ Ֆրանսիայի ընտրություններն ինձ ավելի են հետաքրքրում, քան Հայաստանի ընտրությունները վերջին քսան տարիների ընթացքում: Հայաստանում վաղուց՝ ընտրություններից առաջ էլ, դրանց ընթացքում էլ եւ հետո էլ բոլորը՝ թեկնածուներն ու կուսակցությունները, ընտրողներն ու ընտրվողները, մոռանում են քաղաքականության եւ գաղափարների մասին:

Ահա թե ինչու է մեր երկիրը հայտնվել քաղաքական կոլապսի մեջ. քաղաքական միտքը մեռած է, պետական քաղաքականությունը՝ հուսահատեցնող, քաղաքական պայքար իրականում չկա, չկան ծրագրերի բախում կամ համադրում: Ահա թե ինչու Հայաստանի բարդ ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակներում ելք որոնելը դժվար է լինում, քանի որ  ընտրությունների ժամանակ ոչ ոք չի հիշում քաղաքական ծրագրերի մասին:

Հայաստանը հազիվ թե կարողանա առաջ ընթանալ հասարակական-քաղաքական մտքի այս ավերածության պայմաններում: Հանրային հեռուստատեսությունը, որ պետք է քաղաքական միտքը ասպարեզ բերեր, մնացել է խորհրդային քարոզչության մակարդակին: Տպագիր մամուլը, որ քաղաքական վերլուծություններով պետք է տարբերվեր սոցիալական մամուլից, իսպառ հրաժարվել է վերլուծություններից: Հասարակական-քաղաքական կյանքը եւ մամուլն ապրում են  «ըսի-ըսավ»-ներով:

Հայաստանում ցանկացած իշխանություն եւ յուրաքանչյուր ընդդիմություն ամենավտանգավորը համարում են ազատ միտք կրողներին, մինչդեռ քաղաքականությունն աճում է ազատ մարդկանցից եւ ազատ մտքերից:

Այսպես հեռու չենք գնա: Այսպես անգամ տեղում կանգնած չենք մնա: Հայաստանում քաղաքական կյանքի փոփոխություններ են անհրաժեշտ. դիմադրությունը մեծ է լինելու, սակայն այդ փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ են, այլեւ՝ անխուսափելի: Մենք չենք կարող հուղարկավորել քաղաքական կյանքը, միտքը, պայքարը, երբ Հայաստանն ու աշխարհը կանգնած են բարդ խնդիրների եւ պատասխանների փնտրտուքին դեմ-հանդիման:

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.