28.06.2022

Свободная Платформа

Բերման ենթարկվելն այնքան սարսափելի չէ, որքան թվում է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Երեւան քաղաքի ոստիկանության բաժիններ մայիսի 6-ի դրությամբ անհնազանդության ակցիաների՝ բերման ենթարկված մասնակիցների թիվն արդեն հատել է հազարի սահմանը։

Որպես փորձառու բերման ենթարկված՝ նշեմ, որ ոչ մի սարսափելի բան այդ երեւույթի մեջ չկա։ Դաժան դեմքերով կարմիր բերետավորները ցուցարարին մեքենա նստեցնելուց հետո երբեմն սկսում են բարեկամաբար ու հարգանքով խոսել։

Իհարկե, կան անուղեղներ, որոնք ոստիկանության ամբողջ ճանապարհին նույն ոչինչ չասող հայացքով են մնում կամ հայհոյում ու սպառնում են, բայց այդպիսի դեպքերը, որպես կանոն, պատվերով են եւ կոնկրետ անձանց նկատմամբ, ինչն, անշուշտ, անթույլատրելի է։

Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը կարող է լռել մինչեւ իր փաստաբանի գալը։ Այդ ընթացքում ոստիկանները որոշ թղթեր են լրացնում։ Կարեւոր է, որ մինչեւ փաստաբանի գալը, բերման ենթարկվածը ոչ մի թղթի տակ չստորագրի։

Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը ունի առնվազն մեկ զանգի իրավունք։ Հետո կազմվում են արձանագրություններ բերման ենթարկվածի, նրա փաստաբանի եւ հետաքննիչի մասնակցությամբ։

Բերման ենթարկվածը իրավունք ունի ընդհանրապես չստորագրել, կարող է գրավոր բացատրություն տալ կամ չտալ։

Այդ ընթացքում գալիս են ՄԻՊ ներկայացուցիչները' ճշտելու, թե ինչպես են իրենց պահել ոստիկանները։ Պետք է պատմել ամեն ինչ՝ ե՛ւ վատը, ե՛ւ լավը։

Ոչ մի ոստիկան չի կարող հարվածել կամ սպառնալ։ Եթե նման բան լինի, ապա դա շատ ծանր կանդրադառնա նրա հետագա կյանքի վրա։ Եվ դա ամենեւին կախված չէ քաղաքական իշխանության ոճից։

Հնարավոր է՝ ստուգվի բերման ենթարկվածի գրպանների պարունակությունը։ Դա պետք է լինի փաստաբանի ներկայությամբ։ Եթե չկա արգելված իր եւ եթե չկա բերման ենթարկվածի նկատմամբ իջեցված պատվեր, ոստիկանները շնորհակալություն են հայտնում եւ վերադարձնում իրերը։

Այդ ամբողջ գործընթացը տեւում է առավելագույնը 3 ժամ, որի լրանալուց հետո ոստիկանությունը բաց է թողնում բերման ենթարկվածին։

Ընդամենը այսքանը։ Այնպես որ, առանց վախի փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելիս կարող եք նաեւ ոստիկան ընկերներ ձեռք բերել։ Հավատացեք, ոստիկանների մեջ էլ շատ կան լավ մարդիկ։ Աստված վատից հեռու պահի… իսկ որտե՞ղ վատեր չկան:

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.