26.11.2024

Свободная Платформа

Ալիեւն իրավացի՞ էր

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ինչով են միմյանցից տարբերվում Առաջին եւ Երկրորդ արցախյան պատերազմի հայերը կամ, ավելի ճիշտ, հայերի երկու տարբեր սերունդները։ Մինչ կփորձենք այս հարցի պատասխանը գտնել, «գնանք» Գերմանիա:

Այսօր Արեւմտյան ու Արեւելյան Գերմանիաները մշակութաբանական առումով միմյանցից տարբերվում են, չնայած արդեն մեկ ընդհանուր պետության մասեր են։

Արեւմտյան Գերմանիան ծածկված է մզկիթների ցանցով, միգրանտներն այնտեղ իրենց լավ են զգում, ի տարբերություն Արեւելքի, իսկ ազգայնական համարվող կուսակցություններն Արեւելքում են բարգավաճում։ Ինչո՞ւ է այդպես։

Պատերազմից հետո Արեւմտյան Գերմանիայում դենացիֆիկացման խորքային նախագծեր են իրականացվել, մասնավորապես մանկապարտեզներից սկսած՝ գերմանացիներին մեղքի զգացումով են մեծացրել, ինչը չի արվել Արեւելքում։ Կոմունիստական Գերմանիայում երեխաներին դաստիարակում էին այլ չափանիշներով։ Նացիստական Գերմանիայում մի քանի հարյուր կոմունիստներ կային, որոնք ընդհատակում դիմադրում էին վարչակարգին։ Արեւելյան Գերմանիայում դպրոցականներին համոզում էին, որ իրենք հենց այդ մի քանի հարյուր կոմունիստների սերունդներն են, այլ ոչ թե ֆաշիստների եւ դրա համար պետք է հպարտանան։

Կարճ ասած՝ Արեւմուտքում մարդիկ մեծացել են մեղքի, իսկ Արեւելքում՝ հպարտության զգացումով։ Ինչպես տեսնում ենք, երկու Գերմանիաների քաղաքացիներն արժեքային առումով միմյանցից տարբերվում են, տարբեր են նաեւ քաղաքական հակումները։

Հիմա գանք «երկու» Հայաստաններին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ խորհրդային դաստիարակություն ստացած հայերն էին պատերազմում, որոնք վրեժ էին լուծում Ցեղասպանության համար, իրենց համարում էին ֆիդայինների սերունդներ, ավելի սոցիալականացված էին, իսկ Երկրորդ պատերազմում այլ երեւույթի հետ գործ ունենք։ Հայաստանն արդեն ղեկավարում են «թուրքին ներողները», «հեղափոխությունն» Արցախից նախընտրողները, մի խոսքով՝ «Հուզանք ու Նազանք», որոնք լուրջ էին ընդունել այն թեզը, որ երկու ազգերի հակամարտությունը կկարողանան լուծել դեմոկրատական Հայաստանն ու դեմոկրատական Ադրբեջանն ու, որպես առաջին քայլ, «դեմոկրատական» դարձավ Հայաստանը եւ, ինչպես Բոլթոնն էր ասում, հրաժարվեց կաղապարներից։

Չէ, երեւում է՝ Ալիեւն իրավացի էր, երբ ասում էր՝ հայերին հաղթել է ադրբեջանցիների այն սերունդը, որին ինքը դաստիարակել է հայերի հանդեպ ատելության ոգով։

 

Դանիել Փանունց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.