26.11.2024

Свободная Платформа

Խավարի մեջ առկայծող լույսի շող

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մենք քանի՞ «Սրբազան» ունեինք Արցախում՝ աշխարհիկ թե հոգեւոր կյանքով ապրող, որ երկիրը թալանելու, հայրենին հանձնելու, պաշտոնի ձգտելու նպատակ չունեին, այլ պատրաստ էին ինքնազոհաբերության՝ հանուն հայրենյաց ու ժողովրդի։

Հայրենիքի նվիրյալներից յուրաքանչյուրը մի-մի «Սրբազան» էր մեզ համար ու կան, ովքեր  իրենց անձը զոհաբերեցին կամ հաշմանդամ դարձան եւ/կամ կանգնեցին հայրենին փրկելու ճանապարհին ու այսօր էլ կանգնած են մեր կողքին։ Խոսքը նրանց մասին չէ։

Արցախում կանգնած էի մեր ինքնորոշման համար պայքարող Ռուբեն Վարդանյանի աջակիցների շարքում, ով, ցավոք, ութ ամիս է՝ նույնպես Բաքվի բանտում, թշնամու որջում։ Որտե՞ղ են նրան ցեխոտողները՝ չնայած ցեխոտ բերանը միշտ կգտնի մեկ ուրիշ թիրախ՝ նրան վարկաբեկելու համար։

Հայաստանում Բագրատ Սրբազանն արթնացրեց հուսահատ ժողովրդին, որ կանգնեն երկիրը մաս-մաս հանձնողների դեմ, եւ առաջնորդելով ժողովրդին՝ փորձությունների միջով անցնում է հանուն մայր երկրի, որի կյանքը վտանգված է։

Այստեղ էլ նրան «ցեխոտել» փորձողների, հեղինակազրկողների պակաս չկա, բայց հոգով ուժեղ մարդը կարողանում է դիմակայել ամեն ինչի, երբ պատրաստ է հանուն հայրենիքի, արժանապատվության ու ճշմարտության՝ չխնայել անգամ իր կյանքը։

Մենք ո՞վ ենք եւ ի՞նչ ենք ուզում, երբ խավարի մեջ երեւացող լույսի շողը չենք տեսնում։ Թիրախավորում ենք այնպիսի անհատների, ովքեր իրենց հանգիստ, ապահով կյանքը թողած՝ պայքարի են ելնում ու հանուրին ծառայելու մեջ տեսնում իրենց առաքելությունը: Անհատներ, որոնք պատրաստ են մեծագործությունների եւ զոհողությունների՝ ի տարբերություն իրենց թիրախավորողների:

Այս համազգային շարժումն իր շարունակականությամբ պիտի համախմբի ժողովրդին եւ հաղթանակ կունենա, եթե յուրաքանչյուր ոք պատրաստ լինի ա՛յն «անձնազոհությանը», որին առերեսվում են շարժման շա՜տ ու շատ մասնակիցներ՝ անհայրենիք իշխանությունների եւ կամակատարների ոտնձգությունների դեմ իրենց ազնիվ պայքարում։

Մերժելի եմ համարում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են օգտվել համազգային շարժումից՝ իշխանական աթոռներին դիրքավորվելու համար։ Հակառակը՝ առողջ ուժերը պետք է միանան շարժմանը՝ առանց ակնկալիքների… Պատահական չէ, որ Սրբազանը քանիցս հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը «Չակնկալիքների» շարժում է, որտեղ առաջնայինը հայրենիքն է, ճշմարտությունը, համերաշխությունը եւ արժանապատվությունը:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.