25.11.2024

Свободная Платформа

Աստված էլ բեթարից ազատի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հերթը հասավ Հայաստանի զինանշանին։

Չգիտեմ` սա վե՞րջն է, թե՞ էլի մեզ մատուցելու են չար անակնկալներ։ Սա վտանգավոր խաղ է, անհանդուրժելի` զինանշանի հետ կատարվող որեւէ փոփոխություն: Աստված էլ բեթարից ազատի…

Ես կասեի՝ միայն Արարատ լեռան պատկերը չէ, որ մտահոգում է մեր ներսի եւ դրսի թշնամիներին։

Հայաստանի պետական զինանշանի խորհրդանիշ պատկերները շատ ավելի խորքային իմաստ են արտահայտում։

Այնտեղ հայոց հինավուրց երկիրն է, կենտրոնական մասում`վահանի վրա, չորս հայկական  թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանների պատկերներն են։

Հարցնենք ինքներս մեզ՝ արդյո՞ք 104 տարեկան երկրի միապետին  ու նրա համախոհներին ձեռնտու է դարերով անցած երկրի տեսանելիությունը զինանշանի վրա։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Թե ինչ է Արարատ լեռը խորհրդանշում՝ բոլորս էլ գիտենք. այն հայության հավերժության խորհրդանիշն է՝ ականատեսը դարձած հայ ժողովրդի մաքառումների, նրա գոյության  պայքարի։

Եվ հենց ներքեւում պատկերված շղթան ու սուրը խորհրդանշում են հայ ժողովրդի պայքարը՝ շղթաներից ազատվելու, ազատության եւ անկախության համար։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ եւ արծիվ, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի ոգու, իշխանության, արիության ուժը։

Փետուրն ու հասկերը հայ ժողովրդի ստեղծարար տաղանդն ու խաղաղասիրությունն են խորհրդանշում։

Ի՞նչն է ավելորդ պետական զինանշանի պատկերում, եւ ո՞վ կարող է մեզ պարտադրել՝ փոխել զինանշանը՝ համայն հայության հպարտության, արժանապատվության ու մեծարանքի ոգեղեն կերտվածքը: Կարծում եմ՝ ժողովրդի հավաքական ուժը, միտքը եւ կամքը ի զորու են սանձել թուրք-ադրբեջանական վտանգները, ամուր կանգնել մայր հողի վրա՝ պաշտպանելու հայրենիքը ներքին ու արտաքին ասպատակումներից։

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.