31.07.2026

Свободная Платформа

Հրեշին հաղթում է գաղափարը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ափսոսում եմ, որ Սամվել Կարապետյանը որոշել է վերցնել մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին լեգիտիմություն տալ։ Իրենց որոշելիքն է։ Չեմ քննադատում, բայց վստահ եմ, որ շատ շուտով կփոշմանեն այդ սխալի համար, երբ Փաշինյանը պատգամավորներ «գողանա» եւ ունենա սահմանադրական մեծամասնություն։

Չգիտեմ՝ ինչ կորոշեն Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը մանդատների առումով (երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, «Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու որոշում դեռ չուներ. այն կայացվեց հուլիսի 6-ին-խմբ.) Ես՝ ինքս իմ ձայնը «Հայաստան» դաշինքին եմ տվել՝ հաշվի առնելով Քոչարյանի փորձը, կապերը, գիտելիքները եւ ՀՅԴ-ի ազգային նկարագիրը։ Կուզենայի, որ նրանք պահեին իրենց դեմքը եւ, անկախ մյուսների որոշումից, չգնային ԱԺ։

Այդկերպ «Հայաստան» դաշինքն իր շուրջը կհամախմբեր ամբողջ ընդդիմադիր հանրությանը եւ մի քանի անգամ կուժեղացներ Քոչարյանի գործոնը։

Բոլոր դեպքերում այլեւս չեմ մեկնաբանի քաղաքական ուժերի քայլերը, առաջարկներ չեմ անի։ Այլեւս իմաստ չունի կարծիք հայտնել կամ փորձել օգնել, երբ քո օգնության կարիքը չունեն։ Եթե ինչ-որ բանով կարողանամ, կօգնեմ դաշնակցականներին ու Քոչարյանին, բայց քաղաքական այսպիսի գործընթացների մեջ այլեւս չեմ մտնի։ Ես ուրիշ անելիք ունեմ, որով զբաղվում եմ տարիներ շարունակ։

Իսկ առաջիկա ամիսներից Հայաստանում սպասվում է քաղաքական, անվտանգային ու տնտեսական խորը ճգնաժամ, որի մեջ կթաղվեն բոլորը։

Իշխանությանն ու ընդդիմությանը մաղթում եմ հաջողություն այդ ճգնաժամերի հաղթահարման գործում, բուռն ելույթներ ԱԺ -ում, իսկ բնակչությանը՝ հետաքրքիր ժամանց։

Ես էլ կշարունակեմ իմ գործունեությունը ազգային ու գաղափարախոսական աշխատանքներում։

Հրեշին հաղթում է գաղափարը։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.