25.11.2024

Свободная Платформа

Դեռահասը դատարանո՞ւմ…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նպատակը ո՞րն է, երբ դպրոցականներին մասնակից են դաձնում բարձրաստիճան կոչումներով նախկին պաշտոնավորների դատավարությանը։

Ուշադրություն չէի դարձնի նման երեւույթին, եթե տեղեկացված չլինեի, որ մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշվելու նպատակով իրավաբանականն ընտրած անչափահասներն են մեծամասամբ ներկա գտնվում դատական գործընթացներին:

Անկախ նրանից, թե ում են դատում՝ կհասկանայի եւ կընկալեի դրականորեն, բայց երբ դատական նիստն է ընթանում գործող իշխանությունների թիրախում գտնվող պետական մի պաշտոնյայի, որը նույնպես զարմացած եւ նեղված էր աշակերտների ներկայությունից, արդեն ցայտուն կերպով տեսանելի է այն ստորացուցիչ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է դեռ կյանք չմտած դեռահասների ներկայությամբ։

Օրեր առաջ այդ դպրոցականները տեսան, թե ինչպես կալանավորված անձի ինքնազգացողությունը վատացավ, ու շտապ օգնության մեքենան նրան տարավ հիվանդանոց: Հայտարարեց, որ դատը հետաձգվում է։

Ի՞նչ սովորեց այդ օրը դեռահասը։ Բայց մեկը չէր, թերեւս՝ քսան կամ երեսուն աշակերտներ էին, որոնք ականատեսը դարձան ամբաստանյալի նվաստացմանը։ Նրանք ի՞նչ յուրացրին…

Ես կասեի՝ դաժանության եւ մարդատյացության դասեր: Որովհետեւ տակավին չձեւավորված նրանց հոգեկան աշխարհը մենք շատ դյուրությամբ այսօր տակնուվրա ենք անում: Նույն ճապուկությամբ ու անսրտությամբ այդ երեխաները վաղը ստորացնելու են գետնին ընկածին։

Ու, ինքնաբերաբար, հիշում եմ մեր գրական բացասական կերպարներից մեկի խոսքը. «Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պիտի ոտով խփես, ավելի խորը գցես, ոչ թե ձեռից բռնես, բարձրացնես»։

Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու են երբեմն աշակերտները նախահարձակ եւ հանդուգն վարքագիծ ցուցաբերում։ Ու այդ դպրոցականներն ինձ պատկերանում են գետնին ընկածին խփելիս, նրան ոտնատակ տալիս:

Սա ընդամենը մեկ դեպքի արձանագրում է, բայց սպասենք, թե երբ են դպրոցականները մասնակցում հայրենիքի դավաճանների դատ ու դատաստանին, որն ավելի ուսանելի կդառնա նրանց համար, քան այդ խաթարված դատավարությունն է, որն իրականացնում էր օրենքը ձեռքին մեկը, ով, կարծես, անձնական վրեժխնդրություն ուներ դատապարտյալի հանդեպ կամ միգուցե՝ վերեւներից իջեցված պատվեր: Ու այդ ամենը՝ դպրոցականների աչքի առջեւ: Իսկապես՝ նպատակը ո՞րն է…

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.