25.11.2024

Книжное Обозрение

«Ո՞ւր է իմ պանիրը»

Рейтинг: 2 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Սպենսեր Ջոնսոն, «Ո՞ւր է իմ պանիրը», հայերեն թարգմանությունը՝ Նազելի Կարապետյանի, «Էդիթ Պրինտ», 2016թ.

Սպենսեր Ջոնսոնի այս գիրքն այլաբանական պատում է՝ գրված բիզնես առակի տեսքով։ Այն հրատարակվել է 1998թ. սեպտեմբերին: Հեղինակը նկարագրում է փոփոխություն ցանկացած մեկի աշխատանքում կամ կյանքում եւ չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների ու երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։ Բիզնես բեսթսելլերի վարկածով՝ գիրքը գրեթե հինգ տարի մնում էր ամենաշատ վաճառվող գրքերի եւ 200 շաբաթ «Փաբլիշերս Ուիքլիի» կոշտ կազմով գիտահանրամատչելի գրքերի ցանկում։ Այն վաճառվել է 26 միլիոն օրինակով՝ 37 լեզուներով, եւ աշխարհում ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկն է:

«Ո՞ւր է իմ պանիրը», ինչպես ասվեց, պատմություն է փոփոխության մասին: Գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ էլ գրքի 4 երեւակայական հերոսները երկու մկները՝ Հոտառուն ու Վազկանը, եւ երկու «փոքրիկ մարդիկ»՝ Հըմը եւ Գըմը, առերեսվում են փոփոխության հետ: Նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարեւոր պատգամ եւ կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարդկանց մեծամասնությունը վախենում է փոփոխությունից՝ կարծելով, որ չի կարող վերահսկել, թե ինչպես եւ երբ այն կարող է տեղի ունենալ: Հեղինակը ցույց է տալիս, որ կարեւորը մեր վերաբերմունքն է փոփոխության նկատմամբ: Բոլորը գիտեն՝ ամեն փոփոխություն չէ, որ լավ է կամ անգամ անհրաժեշտ: Սակայն, ապրելով մի աշխարհում, որն անընդհատ փոփոխվում է, օգտակար է ձեռք բերել անհրաժեշտ միջոցներն ու գործիքները, որոնք կօգնեն պատրաստ լինելու փոփոխություններին կյանքի ցանկացած պարագայում, եւ չվախենալ դրանցից:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.