26.11.2024

Книжное Обозрение

Ապրես Բեկնազարյանց, «Գաղտնիք Ղարաբաղի»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ապրես Բեկնազարյանց, «Գաղտնիք Ղարաբաղի», 1886թ. հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, արդի հայերենով վերահրատարակվել է 2019թ.:

Պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ եւ թարգմանիչ, հնագետ, գրող, հոգեւորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես Բեկնազարյանցը. նրանք ծնունդով ներկայիս Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից են:

Հեղինակը լույս է սփռում երկրամասի պատմական կարեւոր եւ հույժ գաղտնի մի շարք անցքերի վրա: Հատկապես հետաքրքրական է ծանոթանալ Արցախի հայ մելիքների քաղաքական նկրտումներին, տնտեսական կապերին, հայ կաթողիկոսների ու մելիքների ունեցած գաղտնի հարաբերություններին՝ ռուսական կայսրության քաղաքական եւ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ պարսից շահերի եւ նրանց արքունի կապերին՝ Այսրկովկասի խաների հետ եւ այլն:

Ըստ հեղինակի՝ Արցախի մելիքական բոլոր հինգ տոհմերը՝ Մելիք-Բեգլարյաններ (Գյուլիստան), Մելիք-Իսրայելյաններ (Ջրաբերդ), Հասան-Ջալալյաններ (Խաչեն), Մելիք-Շահնազարյաններ (Վարանդա) եւ Մելիք-Եգանյաններ (Դիզակ) բնիկներ են, ինչը, օրինակ, հակասում է «Խամսայի մելիքություններ» աշխատության մեջ հայ մեծ վիպասան Րաֆֆիի այն պնդմանը, որ Արցախի մելիքներից ծագումով տեղացի է եղել միայն Հասան-Ջալալյանների տոհմը: Ավելին` նրանք Բուն Աղվանից հայոց վերջին թագավոր Գրիգորի (11-րդ դար) երեք որդիների՝ Սմբատի, Վախթանգի եւ Վասակի սերունդներն են: Որպես հավաստում՝ տեղին է հնչում «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից հետեւյալ հատվածը. «…Որովհետեւ Ղարաբաղը Աղվանից երկրի մի մասն է կազմում, եւ հինգ մելիքներն Աղվանից թագավորների՝ հետագայում իշխող սերունդներն են, իբրեւ բազմադարյա սեփականություն՝ այդ երկրի հողերը կտակել են հինգ ժառանգորդ մելիքներին, որդոց որդի տեր եւ իշխան կարգելով…»:

Իսկ Աղվանից հայկական թագավորության ակունքները, ինչպես հայտնի է, սկսվում են վաղ միջնադարից: Պատմաբաններն ու ուսումնասիրողները, իսկապես, անելիք ունեն այս հարցում, հատկապես, որ այդ մելիքական տոհմերի ժառանգներն այսօր էլ շարունակում են ապրել Արցախում եւ Մայր Հայրենիքում՝ յուրօրինակ կապ հանդիսանալով ներկայի ու անցյալի միջեւ:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.