Օրհան Փամուք «Կարմրահեր կինը» (վեպ), Երեւան, Անտարես, 2017
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնուրույն որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ եւ Սոհրաբի» ու «Էդիպ արքայի» սյուժեները՝ յուրօրինակ փոխակերպմամբ:
Նոբելյան մրցանանակիր, թուրք նշանավոր հեղինակի նոր վեպը հայերեն թարգմանությամբ լույս է տեսել վերջերս: «Կարմրահեր կինը» Ստամբուլին մոտ գտնվող փոքրիկ մի քաղաքում տեղի ունեցող դեպքերի մասին է: Գլխավոր հերոսը մի երիտասարդ է, որը սիրահարվում է թափառաշրջիկ թատրոնի դերասանուհու՝ խորհրդավոր կարմրահեր կնոջը, որն ամեն գիշեր մի խումբ մարդկանց պատմում է տարօրինակ պատմություններ եւ ավանդություններ: Տղան 30 տարի անց նորից հանդիպում է կարմրահեր կնոջը, որի հանդեպ սերը վառ էր պահել սրտում: