Պաոլո Ջորդանո, «Համավարակ», գիտահանրամատչելի էսսե, «Նյումեգ» հրատարակչություն, էջերի քանակը՝ 144, 2021թ.:
Covid-19-ի համավարակն ամենակարեւոր առողջապահական արտակարգ վիճակն է: Իտալացի ֆիզիկոս եւ գրող Պաոլո Ջորդանոն մեկ գրքում համառոտ ներկայացնում է մերօրյա գերկապակցված աշխարհում վիրուսի տարածումը՝ ինչու է այն կարեւոր, ինչպես է ազդում մեզ վրա ու ինչպես պետք է արձագանքել:
Ջորդանոն վիրուսի տարածումը կապում է կեղծ լուրերի, բնապահպանական ճգնաժամի, ազգայնականության ու քսենոֆոբիայի հետ, երբ մարդիկ պատկերացում չունեն նոր տեսակի գլոբալ համայնքի մասին: Իրատեսական, խիստ ու ոգեշնչող այս գիրքը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այնտեղ, որտեղ հիմա ենք, եւ ուր ենք գնալու:
Գրքում ներառված են հրեա պատմաբան եւ փիլիսոփա Յուվալ Նոյ Հարարիի՝ կորոնավիրուսի մասին երկու հոդվածները: