25.11.2024

Книжное Обозрение

«Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մարինա Գրիգորյան, «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները», ռուսերեն, 2018, տպագրվել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում:

«Սա յուրահատուկ աշխատանք է, որովհետեւ այստեղ փորձում ենք ներկայացնել Սումգայիթի ողբերգությունը ադրբեջանցիների աչքերով, այն մարդկանց միջոցով, ովքեր տեսել են կատարվածը եւ այն ներկայացրել քննչական ու դատական գործերում: Շատ կարեւոր է, որ հենց ադրբեջանցիների շուրթերով հաստատվում են բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են՝ Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել եւ իրականացվել Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- գրքի շնորհանդեսին նշել է հեղինակը:

Գրքում ներկայացված են 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական զանգվածային ջարդերը: Ադրբեջանցիների վկայությամբ՝ գործողությունն ուղղված է եղել միայն հայերի դեմ: Փնտրում ու սպանում էին հենց հայերին, ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ եւ ազերի դեռահասների ներկայությամբ: Մուրադով ազգանունով մի վկա, օրինակ, պատմում է, թե ինչպես են մեծահասակ կնոջը  գցել խարույկի մեջ, իսկ դեռահասները փայտերով անընդհատ նրան հրում էին դեպի կրակը:

Ջարդարարների ձեռքերում, ըստ ադրբեջանցի վկաների, եղել են հայերի բնակարանների ցուցակները, նրանք զինված էին նախօրոք Սումգայիթի գործարաններում պատրաստված  համաչափ մետաղյա ձողերով, որոնք ոճրագործությունից հետո վերացվում էին: Դատական գործընթացների ժամանակ պատժվել է կատարողների մի չնչին մասը՝ հազարավորներից ընդամենը 90-ը: Չեն բացահայտվել հանցագործության կազմակերպիչները:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.