26.11.2024

Книжное Обозрение

Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը»

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը», վեպ-հոգեբանական թրիլլեր, անգլերենից թարգմանությունը՝ Աստղիկ Աթաբեկյանի, 448 էջ, «Նյումեգ», 2021թ.:

Թրիլլերի մասին The New York Times-ը գրել է. ««Կույսերի»… մեկնակետը գայթակղիչ է, շարունակությունը՝ անդիմադրելի: Խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ թրիլլերի գործողոթյունների շրջադարձն ուղղակի ցնցող է, ինչպես եւ գրողի առաջին գործը՝«Լռակյաց հիվանդը»: Մայքլիդիսը եւս մեկ անգամ ապացուցեց՝ գործերը մեկը մյուսին չեն զիջում»:

Թրիլլերների երկրպագուները կսիրահարվեն «Կույսերին»։ Շլացնող սյուժեով այս վեպը հունական դիցաբանության մոտիվներով է: Գլխավոր հերոսը՝ Էդվարդ Ֆոսկան է, որին բոլորը կասկածում են սպանությունների մեջ։ Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Գլխավոր հերոսուհին Մարիանա Անդրոսն է՝ փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ։ Նա մեկնում է Քեմբրիջ՝ հետաքննելու երիտասարդ աղջիկների սպանությունները։  Բոլորը այնտեղ սովորող իր զարմուհու ընկերուհիներն են։ Եվ բոլորն էլ՝ Էդվարդ Ֆոսկայի ուսանողուհիները։ Ավելին՝ սպանվածները նաեւ Ֆոսկայի հիմնած «Կույսերի» ուսանողական խմբի անդամներ են։

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։

Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային: Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.