25.11.2024

Книжное Обозрение

Աշոտ Աղաբաբյան «Սեւ Հովազ»

Рейтинг: 4 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда не активна
 

Աշոտ Աղաբաբյան, «Սեւ Հովազ», գեղարվեստական վեպ, հատոր երկրորդ, 520 էջ, հեղինակային հրատարակություն, 2024թ.:

«Սեւ Հովազ-2»-ը հեղինակի 10-րդ գիրքն է: Այն «Սեւ Հովազ-1» վեպի շարունակությունն է: Արցախյան երեք պատերազմներն ու մինչեւ մեր օրերն ընդգրկող իրադարձությունների (1989-2023 թթ.) մասին պատմող գեղարվեստական վեպի այս բացառիկ հերոսներն ամենագաղտնի խմբավորման անդամներ են, որոնց մասին գրվում է առաջին անգամ:

Ավելի ստույգ՝ «Սեւ հովազի» առաջին հատորն ընդգրկում է 1989-1996 թվականները, իսկ երկրորդը՝ 1996-ից մինչեւ այս տարվա հունվարի 10-ը: Սակայն, վեպերի առանցքը ոչ թե այդ երեք պատերազմներն են, այլ «Սեւ հովազ» հետախուզական հատուկ ծրագրի, խմբի անդամների գործունեությունը, կյանքի անցած ամբողջ ուղին՝ սկսած 2000 թվականից:

Այս գիրքը ծրագրային վեպ է՝ առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք եւ, ամենակարեւորը, թե ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։ Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին: Բայց այն, այնուամենայնիվ, գեղարվեստական վեպ է, եւ ընթերցողն այդպես էլ պետք է ընկալի:

Գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանը փնտրված հեղինակ է: Ընթերցող լայն հասարակայնությանը քաջածանոթ են նաեւ նրա «Ռեզիդենտը» (2004 թվական), «Մենակը» (2013), «Գաղութը» (2013), «Թակարդում» (2018), «Գաղտնիքների տիրակալը» (2021) եւ այլ գրքեր, որոնց մեծ մասը վերահրատարակվել է մի քանի անգամ, թարգմանվել այլ լեզուներով:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.