Անուշ Հարությունյան, «Ադրբեջան պետության առաջացումը եւ ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը», պատմագիտական, հեղինակային հրատ., 2025թ.:
Լույս է տեսել պատմաբան–արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը եւ ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։ Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։
Աշխատանքում քննարկվել են 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում սկսված գործընթացները, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներն ու պայմանները, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։
Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են պահոցային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական զարգացումները։ Հայ գիտական շրջանակներում նմանատիպ առաջին աշխատությունն է՝ նվիրված Ադրբեջան պետության պատմությանը։
Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ: