26.11.2024

Книжное Обозрение

Կարինե Գալյան, «Ապրիլյան հերոսամարտ»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Կարինե Գալյան, «Ապրիլյան հերոսամարտ», երգերի ժողովածու, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020թ.

Գիրքն ընդգրկում է հեղինակի նոր երգերը՝ նվիրված 2016 թվականի ապրիլին Արցախի պաշտպանության համար մարտնչած մեր քաջարի զինվորականներին, ազատամարտիկներին եւ բոլոր մասնակիցներին: Երգերը գրվել են Անահիտ Արփենի, Սամվել Բիշարյանի եւ Սոնա Երանոսյանի խոսքերով՝ ի հիշատակ իրենց կյանքը հայրենիքի փրկությանը նվիրաբերած քաջերի եւ ի փառաբանումն հերոսաբար կռիվ մղած մարտիկների, ինչպես նաեւ օրհասի ժամին ոտքի ելած ու մի բռունցք դարձած հայ ազգի:

Երգահան Կարինե Գալյանը ծնվել է Թբիլիսիում, սովորել տեղի թիվ 6 դպրոցում, այնուհետեւ՝ Երեւանի Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը եւ Մոսկվայի արվեստի ինստիտուտի կոմպոզիցիայի ու դաշնամուրի բաժինները: 1975 թվականին ղեկավարել է «Լապտերիկ» երգի թատրոնը: Գրել է հատկապես մանկական երգեր: Ստեղծագործել է՝ աշխատելով Սուրեն Մուրադյանի, Երվանդ Պետրոսյանի, Լիպարիտ Սարգսյանի, Արամայիս Սահակյանի, Անդրանիկ Մարաշյանի եւ այլոց հետ: Այժմ հիմնականում համագործակցում է Անահիտ Արփենի եւ Սամվել Բիշարյանի հետ:

«Էդիթ Պրինտը» լույս է ընծայել Գալյանի հեղինակած երգերի մի քանի ժողովածուներ՝ «Արեւի շողեր», «Երաժշտական գործիքներ», «Ինտենսիվ այբբենարան»:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.