26.09.2026

Ð Книжное Обозрение

Նաիրա Սահակյան «Խաղաղության հայկական գինը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նաիրա Սահակյան, «Խաղաղության հայկական գինը», գիտահանրամատչելի, 304 էջ, Նյու Մեգ ՍՊԸ, 2023թ.:

Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։

Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների եւ մտավորականների  գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետեւաբար՝ հայկական ինքնավար գոյության, հետո նաեւ պետության վերականգնման տարածքը։

Աշխատության մեջ հետազոտվում է 1917թ. ռուսական հեղափոխությունների օրերին հայ մտավորականության պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ: Գրքի առանցքում հայ մտավորականության միջեւ գաղափարական տարբեր հոսանքների եւ դրանց արտաքին գաղափարական ազդեցության կենտրոնների փոխառնչություններն ու համընկնումներն են:

Որո՞նք էին ցարական կառավարությունից, ապա բոլշեւիկյան իշխանությունից հայկական կուսակցությունների ակնկալիքները։ Արեւմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։ Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել: Այս հարցերն են գլխավորապես արծարծվում սույն աշխատության մեջ:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.