26.11.2024

Книжное Обозрение

Շառլ Ազնավուր, «Կյանքից կառչած»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շառլ Ազնավուր, «Կյանքից կառչած», թարգմանությունը՝ Ժակլին Մինասյանի եւ Արտակ Հերիքյանի, NewMag հրատարակչատուն, 2019թ.:

«Կյանքից կառչած»-ը Շառլ Ազնավուրի վերջին՝ իններորդ գիրքն է, որտեղ նա անդրադառնում է ոչ միայն իր անցյալին, այլեւ կենսական նշանակություն ունեցող շատ թեմաների: Սա ուսուցողական ձեռնարկ է բոլոր նրանց համար, ովքեր տրված են կյանքին նույնչափ, որքան Ազնավուրն էր:

Գիրքը թեթեւ կյանքի մասին չէ, թեպետ Ազնավուրն ասում է. «Թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ»: Այս պատմություններում 
արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ:

Արձակի խոսքով կերտված եւ չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձեւավորվել է արտիստը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ հաճախ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին:

Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.