Կարեն Օհանջ, «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…», «Էդիթ Պրինտ», 2018թ.
Ներկայացվող ռուսերեն ժողովածուն ընդգրկում է արցախցի գրողի արձակ եւ չափածո գործերը՝ պատմվածքներ ու բանաստեղծություններ, որոնք ստեղծված են նրա կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածներում: Ժողովածուում ընդգրկված են հայրենիքին, սիրո թովչանքին, ընտանիքին, Արցախի գեղեցիկ բնությանն ու այլ թեմաների նվիրված երկեր:
Հեղինակի պոեզիան ժամանակակից է եւ, միեւնույն ժամանակ, ինքնատիպ: Թեեւ գիրքը ռուսերեն է, բայց Կարեն Օհանջը (Օհանջանյան) հայերեն է մտածում, եւ գիրքը հագեցած է հայի մտածողությամբ, պոետիկ քնարականությամբ ու բառին տիրապետելու վարպետությամբ:
Նշենք, որ նա արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: Անձամբ մասնակցել է նաեւ իր գրքի շապիկի ձեւավորմանը՝ շեշտելով, որ այն իր հոգեվիճակի արտացոլումն է:
Պրոֆեսոր Կարեն Օհանջանյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, միջազգային տարբեր գիտական ակադեմիական խմբի անդամ, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր: