Սայակա Մուրատա, «Կոնբինիի մարդը», վեպ, ճապոներենից թարգմանությունը՝ Ա.Հովհաննիսյանի, 180 էջ, «Անտարես», 2020թ.:
Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում եւ ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել:
Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների եւ ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը:
Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի ու ընկերների ակնկալիքները: