Պաոլո Սորենտինո, «Բոլորն իրավացի են», վեպ, թարգմանությունը՝ Լուսինե Շուքուրյանի, 344 էջ, «ՆյուՄեգ», 2024թ.:
Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր եւ կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում եւ Կապրիում:
Բայց կյանքը բարդանում է, ու Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների եւ նոր դարի գայթակղություններին:
«Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որն արժանացել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային երկն է, որը նաեւ ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին է՝ մերօրյա աշխարհի, Թոնիի եւ յուրաքանչյուրիս մասին: